24/12/2024 13:17
2025թ-ի առաջնահերթությունները կլինեն համատեղ ծրագրերի շարունակականությունը, որն ուղղված կլինի Սահմանադրական բարեփոխումների աջակցությանը. Սրբուհի Գալյան
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ծրագրերի շրջանակում արդյունավետ համագործակցությունը:
Քննարկվել են մի շարք կարևոր հարցեր՝ վեճերի այլընտրանքային լուծում, անվճար իրավաբանական օգնություն, սահմանադրական բարեփոխումների աջակցություն, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ռազմավարական փաստաթղթերի մշակման ու իրականացման հարցերում ՄԱԶԾ աջակցությունը։
Նախարար Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ 2025թ. նախարարության առաջնահերթությունները կլինեն համատեղ ծրագրերի շարունակականությունը, որն ուղղված կլինի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և Սահմանադրական բարեփոխումների աջակցությանը։
Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է եղել դատաիրավական ոլորտում համագործակցության նոր ուղղություններին ու հեռանկարներին։