24/12/2024 15:48
Երևանում աղբահանության վճարները կաճեն և կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
Երևանի 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն այսօր քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժ/պ Դավիթ Հակոբյանը ներկայացրեց աղբահանության վճարների հաշվարկման նոր մոտեցումը՝ հիմնված բնակարանների մակերեսի վրա։
Նշվեց, որ նոր սակագին է լինելու։
Քաղաքապետարանի պաշտոնյայի հավաստմամբ՝ վճարները հաշվարկվում են բնակարանի մակերեսի հիման վրա։
Այսպես ասած՝ միջինացված մակերես է ընդունվել։
«Միջինում, մեկ սենյականոց 35 քմ մակերեսով բնակարաններում ապրում է 1-3 անձ։ Եվ եթե այս պահին 2 անձի համար վճարվում է 400 դրամ, փոփոխության դեպքում վճարումը կկատարվի 455 դրամ։ Այդ նույն սկզբունքով երկու սենյականոցի համար 600 դրամի փոխարեն՝ 689 դրամ, 900 դրամի փոխարեն՝ 975 դրամ, 1200 դրամի փոխարեն՝ 1287 դրամ։ Սա վերաբերում է բնակարաններին։ Իսկ անհատական բնակելի տների մասով աճը մի փոքր ավելի է լինում. աճը միջինում կազմելու է 180 դրամ»,-ասաց Հակոբյանը։
«Սա ոչ միայն աղբահանության վճարն է, այլ նաև՝ աղբահանության և սանմաքրման»,-լրագրողների հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։