24/12/2024 21:33
Ռուսական կողմը կրակի տակ է պահում կարևոր մայրուղիներից մեկը, որտեղով իրականացվում են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումները
Ռուսական զորքերը կրակի տակ են պահում Գուլյայպոլե-Վելիկայա Նովոսյոլկա մայրուղին, որի միջոցով իրականացվում են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումները՝ Զապորոժիեի շրջանի արևելյան հատվածում, «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի կազմ մտած շրջանների ինտեգրման համակարգող խորհրդի համանախագահ Վլադիմիր Ռոգովը։
Նախօրեին էլ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները Զապորոժիեի ուղղությամբ գործողությունների արդյունքում իրենց վերահսկողության տակ են վերցրել Ստորոժևոյե բնակավայրը։
Առաջխաղացումը շարունակվել է, և այժմ ռուսական կողմը կրակային խոցման տակ է պահում Գուլյայպոլե-Վելիկայա Նովոսյոլկա մայրուղին։
Տարածքը, որտեղ այժմ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում, գտնվում է Զապորոժիեի շրջանի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հանգույցում, Վելիկայա Նովոսյոլկայում տեղակայված է Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարական կետը։