25/12/2024 22:15
Բոուենի հիվանդություն. բուժման տարբեր մեթոդներ կան
Բոուենի հիվանդությունը մաշի քաղցկեղի շատ վաղ ձև է, որը դեռ չի հասցրել տարածվել դեպի ավելի խորը շերտեր։
Այն անվանում են նաև մաշկի տափակ բջջային կարցինոմա։ Հիվանդությունը սովորաբար լուրջ ընթացք չունի և բուժմամբ բավականին հաջող լավանում է։ Բուժումը թերագնահատել պետք չէ, քանի որ կա փոքր հավանականություն, որ հիվանդությունը կտարածվի և կվերաճի մաշկի քաղցկեղի ավելի ծանր տեսակների, օրինակ՝ բազալբջջային քաղցկեղի։
Բոուենի հիվանդությունը զարգանում է մաշկի ամենամակերեսային շերտոում՝ էպիդերմիսում։ Մաշկը կարող է ախտահարվել ամենուրեք, սակայն Բոուենի հիվանդությունն առավել հաճախ առաջանում է իրանի, վերին կամ ստորին վերջույթների վրա։ Հիվանդությունը կարող է ի հայտ գալ նաև շրթունքներին, բերանի խոռոչում։
Բոուենի հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր ենթարկվում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր ընդհանուր ներգործությանը, վարակված են մարդու պապիլոմավիրուսով, ունեն իմունային համակարգի հետ կապված խնդիրներ (հատկապես տարեց մարդիկ), հաճախակի ենթարկվում են ճառագայթման կամ շփվում են մկնդեղ պարունակող նյութերի հետ։
Բոուենի հիվանդությունը հանդիպում է տարեցների, հիմնականում՝ կանանց մոտ։
Հիվանդությունը սովորաբար դրսևորվում է մաշկի վրա կարմիր, թեփոտվող բծերի առաջացմամբ, որոնք ժամանակի ընթացքում դանդաղ մեծանում են։ Թեփոտված շրջանը հստակորեն առանձնացված է շրջապատող մաշկից և աստիճանաբար աճելով՝ հասնում է մաշկի բարձրության։ Ախտահարումն աստիճանաբար տարածվում է ամբողջ վերնամաշկի վրա։
Երբեմն բծերը կարող են մաշկից վեր բարձրանալ և խոցոտվել կամ նմանվել գորտնուկի, քոր առաջացնող մուգ շագանակագույն հատվածների։
Սովորաբար որևէ այլ ախտանիշ չի առաջանում։ Բոուենի հիվանդությունը հաճախ շփոթում են փսորիազի, էկզեմայի կամ մաշկի սնկային վարակի հետ։
Եթե ի հայտ են եկել նոր կամ ձևափոխված խալեր, պեպեններ կամ բծեր, այցելեք բժշկի։ Ըստ անհրաժեշտության, բժիշկը կուղեգրի մաշկաբանի (դերմատոլոգ) կամ ուռուցքաբանաի (օնկոլոգի) խորհրդատվության:
Բոունեի հիվանդությունը կարող է ախտորոշվել մաշկային բծերի մանրակրկիտ զննմամբ, ժամանակի ընթացքում ախտահարման զարգացմամբ, սակայն ախտորոշումը հաստատելու համար կարիք կզգացվի անցնել ախտահարված մաշկի բիոպսիա և կենսանմուշի հյուսվածաբանական հետազոտություն։
Բոունեի հիվանդության բուժման տարբեր մեթոդներ կան։ Բուժման մեթոդը սովորաբար կախված է մաշկի ախտահարման չափից և խորությունից, ինչպես նաև տեղակայումից, մարդու տարիքից, ընդհանուր առողջական վիճակից։
Երբեմն բուժումից հետո հիվանդությունը կարող է կրկնվել, ուստի կարևոր է պարբերաբար այցելել բժշկի նաև այն դեպքերում, եթե զարգացել են մաշկի ախտահարված շրջաններ կամ բծեր, դրանց ձևափոխումներ, խոցոտում կամ արյունահոսում, ուռուցքանման աճ, նոր խալեր կամ առկա խալերի և պեպենների փոփոխություն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ