25/12/2024 10:13
Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում. Լուազո
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները տեղ չպիտի ունենան։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցին հետ զրույցում։
««Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները տեղ չպիտի ունենան։ Կապը լինելու է որպես խաղաղության համաձայնագրի դրական արդյունք՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, այլ ոչ թե որպես նախապայման»,-շեշտել է Նատալի Լուազոն։
Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը պետք է երկու երկրների ընդհանուր նպատակը լինի։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը պետք է լինի երկու երկրների ընդհանուր նպատակը։ Մինչ այժմ Հայաստանը ցույց է տվել իր բարի կամքն ու փոխզիջման պատրաստակամությունը։ Ադրբեջանը պետք է անհապաղ համարժեք կերպով արձագանքի»,-ընդգծել է պատգամավորը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։