25/12/2024 14:55
Առկա պարտքը հաշվանցելու որոշակի երկխոսություն կա ռուսների հետ. Հովհաննիսյան
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև կան երկկողմ պարտավորություններ, որոնք առաջացել են որոշակի փուլերում և հիմա քննարկվում է դրանց հաշվանցման հարցը։
«ՀՀ-ն և ՌԴ-ն ունեն որոշակի երկխոսություն՝ առկա պարտքը հաշվանցելու։ Երկկողմանի պարտավորություններ կան, որոնք առաջացել են այս կամ այն փուլում, այդ պարտավորությունները միմյանց հետ հաշվանցելու մասին քննարկում գոյություն ունի»,- այս մասին ասել է ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցին՝ արդյո՞ք քննարկվում է ՌԴ-ին զենքերի համար տրված գումարը ուղղել ՀՀ-ի ունեցած այլ պարտքի մարմանը։