25/12/2024 19:28
Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել համագործակցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ երկրները կշարունակեն համագործակցել անվտանգության ամրապնդման ուղղությամբ։
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը Պուտինը, մասնավորապես, նշել է․
««Վստահ եմ՝ կշարունակենք միասին աշխատել՝ լուծելու սոցիալ-տնտեսական զարգացման, կայունության և անվտանգության ամրապնդման խնդիրները»։
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը․ հայտարարել է, թե վարակվել է կորոնավիրուսով։