25/12/2024 17:08
«Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
Հայաստանի պատմության թանգարանում կվերաբացվի մշտական ցուցադրությունից ևս մեկ հատված՝ «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով։
Ցուցադրությունն ընդգրկում է Կիլիկիայում հայկական պետության գոյության ժամանակահատվածը՝ 11-14-րդ դարերը։
Ցուցադրությունում ներկայացված են թանգարանի դրամագիտական հավաքածուներում պահվող իշխանապետության և թագավորության շրջանի, ինչպես նաև համաժամանակյա այլ պետությունների դրամներ, արքայական ընտանիքների տոհմածառը, մետաքսյա վերնազգեստ:
Ցուցադրվող նմուշները Կիլիկիայի հայկական հզոր պետության այն բացառիկ մասունքներն են, որոնք հնարավորություն կտան այցելուներին հետևելու Կիլիկիայի իշխանապետության կայացման և հայոց պետության ստեղծման ու զարգացման ընթացքին։
Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի դեկտեմբերի 26-ից։