25/12/2024 13:37
Կրեմլից ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի վաղը կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին
Կրեմլն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը կորոնավիրուսի դրական թեստի պատճառով չի կարողացել գալ Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք հուսով ենք, որ վաղը նա կկարողանա մասնակցել տեսակոնֆերանսի միջոցով»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ դեկտեմբերի 23-ին քովիդի դրական ախտորոշում է ունեցել:
«Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Մինչև օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ», - գրել էր Փաշինյանը։