25/12/2024 15:15
ԱՊՀ երկրների հետ ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 10,6%-ով և կազմել 93 մլրդ դոլարից մի փոքր ավելի
ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 10,6%-ով և կազմել 93 մլրդ դոլարից մի փոքր ավելի։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է, որ ԱՊՀ երկրների ընդհանուր ՀՆԱ-ի աճը տարեվերջին ակնկալվում է 4,7%՝ բարձր համաշխարհային միջինից, ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը գերազանցում է 85%-ը։
ՌԴ նախագահն առաջարկել է ստեղծել ԱՊՀ-ում կամավոր կազմակերպությունների միջազգային ասոցիացիա և ամեն տարի անցկացնել կամավորական կոնգրեսներ։