25/12/2024 15:43
ՀՀ-ում տրամաբանությունը «թարս է աշխատում». ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի. Կոնջորյան (Տեսանյութ)
Նախկին նախագահներին վարչապետը բանավիճելու առաջարկ արել էր նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ 2021 թվականին, և իրենք էլի խուսափեցին․ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա նշեց, որ Փաշինյանը բազմիցս հրապարակային առաջարկել է հանդիպել փակ կամ բաց ֆորմատներով՝ ինչպես կնախընտրեն, և ինքը ներկայացնի այն ամենը, ինչ տեղի է ունենում բանակցություններում.«Ընդդիմությունը կարող էր ասել, որ համաձայն են, բայց իրենց հետ պետք է գա նաև Ռոբերտ Քոչարյանը։ Դժվար թե մենք ասեինք՝ չէ, թող նա դռան մոտ սպասի։ Բայց չեն ուզել։ Ավելին՝ ընդդիմությունը նույնիսկ մեկ անգամ համաձայնվեց, բայց հետո երևի ջղայնացան իրենց վրա, ու հրաժարվեցին։ Հայաստանում տրամաբանությունը «թարս է աշխատում»։ Ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի, քանի որ դա ընդդիմության շահերից է բխում»։