25/12/2024 16:08
Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով
Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է ինչպես Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), այնպես էլ Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունում (ԱՊՀ): Այդ մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը բազմաթիվ դիվիդենտներ են ստանում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, նրանք դադարեցրել են իրենց մասնակցությունը։ Այդուհանդերձ, Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում։ Այս մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը մեծ դիվիդենտներ են ստանում։ Այսպիսով, սա երկկողմանի ճանապարհ է. դրանում շահագրգռված են և՛ ԱՊՀ-ն, և՛ մեր հայ ընկերները»,- հայտարարել է նա։