Այսօր, 11:34
Գնումների ոլորտում մեծ հաջողություն ունենք, նվազել են մեկ անձից գնումները. Վահե Հովհաննիսյան
Գնումների ոլորտում մեծ հաջողություն ունենք. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Գնումների գործընթացը բնութագրվում է մրցակցային ապահովմամբ և այստեղ էական բարելավում ունենք։ Օրինակ՝ ապրանքների գնումների մասով, եթե 2023-ին մրցակցությունը 2,4 էր, ապա 2024-ին 3, 1 է։ Աշխատանքների կատարման մասով 2,4-ից դարձել է 2,6 և ծառայությունների մասով՝ 2,2-ից 2,3։ Միջին մասնակցությունը, եթե 2023-ին 2,4 էր, ապա 2024-ին 2,9 է դարձել»,-ասաց նա։
Վահե Հովհանիսյանի խոսքով՝ նվազել են մեկ անձից գնումները։
«2024-ին, ընդհանուր առմամբ, մրցակցային ընթացակարգերով իրականացվել է մեր գնումների 93,2 տոկոսը, 2023-ին 88,6 տոկոս էր կազմում նույն ցուցանիշը»,-ասաց նա։