25/12/2024 19:53
Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Հայաստանի գործող վարչախումբը ոչ մի կերպ չի հակազդում․ «Հայաքվե»
«Հայաքվե»-ի հայտարարությունը․
«Ադրբեջանը չի ցանկանում բավարարվել Արցախի բռնազավթմամբ և հայաթափմամբ։
Ալիևը հստակ նպատակ ունի նախ ներթափանցելու Հայաստանի արևելյան շրջաններ՝ Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք և Տավուշ, դուրս մղելու այնտեղից հայ բնակչությունը, իսկ հետո՝ գրավելու այդ տարածքները և բռնակցելու Ադրբեջանին։
Այս ծրագրում նրան ակտիվորեն օգնում է Հայաստանի գործող վարչախումբը, որը որևէ կերպ չի հակազդում Ադրբեջանի ծրագրերին:
Այն պայմաններում, երբ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Փաշինյանի վարչախումբը զբաղված է հեծանիվ քշելով, Հովիկ Աղազարյանին պատժելով, ջրի ծորակներով, Աննա Հակոբյանի կեղծ կրթարշավներով․․․ ինչով ասես, բացի երկիրը և ժողովրդին վերահաս նոր աղետներից պաշտպանելը»։