Այսօր, 12:27
Հույս ունենք, որ եկամտահարկի վերադարձի սահմանափակումից շինարարությունը չի դադարելու և տեմպը տեղափոխվելու է Երևանից դուրս. Նախարար
Այո՛, մենք էինք դրել նախագիծը շրջանառության մեջ՝ հասկանալու, թե տարբեր արտոնություններ ինչքանով են ադյունավետ ու թիրախային. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մեծ աղմուկ հանած եկամտային հարկից վերադարձվող գումարները կրկին հարկելու նախագծին։
Ըստ նրա, այստեղ հիփոթեքային վարկերի տոկոսների ուղղությամբ եկամտահարկի վերադարձը հարկման համակարգը դարձնում է մեծապես դեգրեսիվ։ «Այսինքն՝ բարձր եկամուտ ունեցող քաղաքացիներն ավելի շատ են արտոնություններից օգտվում։ Եվ մենք ասացինք, որ կարելի է հարկել այդ վերադարձված գումարները որպես հավելյալ եկամուտ, որ այդ ծախսերը մի փոքր ավելի նվազեցնենք»,-ասաց նա։
Ըստ նախարարի՝ այս ուղղությամբ պետբյուջեի ծախսերը հասել են 80 մլրդ դրամի։
«Բայց քննարկելուց հասակացանք, որ այս ուղղությամբ դեռևս առաջ չենք գնալու և 2025թ-ին, կարծում եմ, այս ուղղությամբ քայլ չենք անելու»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է 2025թ.-ից հիփոթեքային վարկի շրջանակներում եկամտահարկի վերադարձը Երևանիում չեղարկելու ազդեցությանը, ապա նախարարն ասաց, որ չի կարծում՝ մեծ փոփոխութուններ են տեղի ունենալու եկամուտների հավաքագրման առումով։
«Ընդհակառակը, երբ շատ մարդիկ վերջին ամսիներին հիփոթեքային վարկ ստացան, ավելի արագացրեց պրոցեսը։ Հույս ունենք, որ շինարությունը չի դադարելու, այլ տեմպը տեղափոխվելու է Երևանից դուրս, առաջին նշումներն արդեն իսկ ունենք»,-ասաց նա և նշեց, որ քաղաքացիներն օգտվում են տարբեր ծրագրերից՝ Երևանից դուրս շինարություն իրակացնելու ուղղությամբ։