26/12/2024 16:54
Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Նախարարը կարևորել է Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը: Քննարկվել են նախարարության բարեփոխումային առաջնահերթությունները, մասնավորապես՝ անդրադարձ է արվել Սահմանադրական բարեփոխումներին և օրենսդրական մի շարք նախաձեռնություններին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ դեսպանության և համապատասխան ԱՄՆ գործակալությունների միջոցով շարունակել ռազմավարական 3 առանցքային ուղղություններով (հակակոռուպցիոն, դատաիրաական, մարդու իրավունքների պաշտպանություն) իրականացվող ծրագրային համագործակցությունը:
Քննարկելով հաջորդ տարվա գործընկերային առաջնահերթություները՝ երկուստեք արձանագրվել է համատեղ նոր օրակարգեր մշակելու և կյանքի կոչելու պատրաստակամությունը: Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել ՀՀ և ԱՄՆ միջև իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացմանը: