26/12/2024 12:29
Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը
Երեկ ձերբակալվել է օրերս աշխատանքից ազատված Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը։ Ավելի ուշ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամսով։ Լուրը հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Ըստ տեղեկությունների՝ Վահագն Գևորգյանը մեղադրվում է ենթադրյալ կոռուպցիոն հանցանքներ կատարելու մեջ, և գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։
Հիշեցնենք, որ Վահագն Գևորգյանը նախկինում զբաղեցրել է Աբովյանի քաղաքապետի պաշտոնը։
Ջրային կոմիտեի ղեկավար էր նշանակվել 2021 թվականի դեկտեմբերին։