26/12/2024 15:36
Ֆրանսիան մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին՝ առանց Կիևի մասնակցության երկխոսություն հաստատելու առաջարկով. Լավրով
Ֆրանսիան փակ ուղիներով մի քանի անգամ դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ առանց Կիևի մասնակցության Ուկրաինայի հարցով երկխոսություն հաստատելու առաջարկով։ Այս մասին իր տարեվերջյան ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանի Դաշնության հետ կապերը վերականգնելու առաջին քայլը պետք է անի ԱՄՆ-ն, որն ընդհատեց դրանք հատուկ գործողության մեկնարկից հետո»,- հավելել է Լավրովը։