26/12/2024 17:42
130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսություններին. ԿԽՄԿ
Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսությունների տրամադրել ենք դրամական աջակցություն՝ յուրաքանչյուրին 130,000 դրամի չափով. հայտնում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից։
«Մշտական բնակիչներին միանվագ տրամադրված այս գումարը նախատեսված է ձմեռվա ընթացքում ջեռուցման և տրանսպորտի ծախսերը հոգալու համար»,-նշված է հաղորդագրությունում։