Այսօր, 10:38
Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկը» և այդ ուղղությամբ Երևանի ջանքերը
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը դրական է գնահատում Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու այդ ուղղությամբ Երևանի կողմից գործադրվող ջանքերը։
Շվեդ պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակմանն, ինչպես նաև այդ հարցում Երևանի և Բաքվի միջև առկա տարակարծություններին։
Խոսելով Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նշանակության մասին՝ շվեդ պատգամավորը դրական գնահատեց այդ ուղղությամբ Երևանի գործադրած ջանքերը։
«Դրական է տեսնել, որ Երևանն ակտիվորեն աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ»,-ընդգծել է Էրիկ Հելսբորնը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։