Այսօր, 09:23
«Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «դեկտեմբերի 25-ին, մի քանի ժամով բացվել էին Ազգային ժողովի այգու դռները։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին Ազգային ժողովից, Ամանորին ընդառաջ երեխաներին սպասվելու էր մյուզիքլ-ներկայացում, նվերներ, հեքիաթային շոու, որի ընթացքում հյուր պետք է գային Ձմեռ պապն ու էլֆերը։
Սակայն դատելով լուսանկարներից, որոնք ԱԺ-ն պաշտոնապես տարածել է, պարզ է դառնում, որ ամանորյա հրաշքը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար։
ArmLur.am-ը նկատել է, որ տոնական միջոցառմանը ներկա են գտնվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Բաբայանը, Ալեքսեյ Սանդիկովը, Սոնա Ղազարյանը և ԱԺ այլ աշխատակիցեր իրենց երեխաների հետ միասին։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը արժեցավ 90 մլն դրամ, իսկ Ազգային ժողովի կարիքների համար Ամանորին նվիրված միջոցառումը Ազգային ժողովի բակում՝ «Ամանորը Ազգային ժողովում» խորագրով, ծառայություններով հանդերձ արժեցել է 9 մլն դրամ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից: Պետական բյուջեից հատկացվել է 9 մլն 333 հազար դրամ»։