26/12/2024 15:27
Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։
Փաշինյանը նիստին միացել է տեսակապով, քանի որ նրա մոտ քովիդ էր ախտորոշվել։
Լուսանկարվելու պաշտոնական արարողությանը Հայաստանից միացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում ամփոփելով ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները՝ խոստացավ 2024 թվականի զարգացումների մանրամասները ներկայացնել ավելի ուշ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստից հետո։
«Մեր նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթություններն էին տնտեսական համագործակցությունը, էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը, ներքին շուկայի արգելքների վերացումը, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը և միջազգային հարաբերություների ամրապնդումը»,-ասաց նա։