27/12/2024 10:42
Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1-ի եթերում հնչեն Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտությունները. Գեղամ Մանուկյան
Սատանայական (թշնամական) իշխանությունը փորձում է ջնջել բոլոր ավանդույթները, վախենում է Ամանորին Հ1 եթերում, տարեվերջին հնչեն Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտություններն ու բռնել է ուրացման ճանապարհը: Այս մասին իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությանը, որը Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսում էր հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին, ինչից Մայր Աթոռը հրաժարվել է։
«Ցավալի է, որ թշնամական իշխանության կամակատարներն են դառնում նաև Հանրայինի բարձրաստիճան պաշտոնյաները: Մի օր պայմանական «գնդակահարության պատի» տակ արդարացումները չեն ընդունվելու... նրանք ուրացող են», - գրել է նա։