27/12/2024 10:55
Խեղկատակին լուրջ չեն վերաբերվում, հակառակ դեպքում այնպես կպատժեին, որ կերազեինք Սիրիա լինել. Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Մեզ երկու բան է դեռ փրկում։
Խեղկատակին ոչ ոք լուրջ չի վերաբերվում։ Եթե լուրջ վերաբերվեին, ապա այնպես կպատժեին, որ կերազեինք անգամ Սիրիա լինել։ Հայ ժողովրդին եւ թյուրիմացությանը միմյանցից տարանջատում են, համարելով, որ թյուրիմացության իշխանությունը հավերժ չէ։
Հայաստանը, որպես տարածք, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով դեռ պետք է եւ վերացումը նոր աշխարհաքաղաքական դասավորություն ու նոր մարտահրավեր կարող է առաջացնել։
Բայց այս երկու գործոնները հավերժական չեն, եթե հայ ժողովուրդը չի ցանկանում պետություն ունենալ, ապա այլընտրանքային տարբերակներ միշտ էլ կարող են գտնել»։