27/12/2024 21:32
Գերմանիայի նախագահը ցրեց Բունդեսթագը, արտահերթ ընտրություններ կանցկացնեն
Դեկտեմբերի 16-ին Բունդեսթագում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին անվստահություն հայտնելուց հետո երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը որոշում է ընդունել ցրել խորհրդարանը և փետրվարի 23-ին արտահերթ ընտրություններ անցկացնել։
Շտայնմայերն այդ մասին հայտնել է ճեպազրույցի ժամանակ՝ նշելով, որ մինչ որոշումը կայացնելը խորհրդակցել է Բունդեսթագում ներկայացված բոլոր խմբակցությունների հետ։
«Մեր երկրի բարօրության համար անհրաժեշտ է և ճիշտ նոր ընտրություններ անցկացնել»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ Բունդեսթագի արտահերթ նիստում պատգամավորների մեծամասնությունը՝ 717-ից 394-ը, կողմ էին քվեարկել կանցլեր Օլաֆ Շոլցի ղեկավարած կառավարությանը վստահությունից զրկելուն։
Արտահերթ ընտրությունների արդյունքով Գերմանիայում նոր կառավարություն կձևավորվի, նոր կանցլեր կընտրվի։