27/12/2024 16:18
Կոբախիձեն բանտով է սպառնացել Զուրաբիշվիլիին, եթե վերջինս հրաժարվի լքել նախագահական նստավայրը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախազգուշացրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, որ նրան բռնի կերպով կհեռացնեն իր կեցավայրից և կձերբակալեն, եթե դեկտեմբերի 29-ին՝ իր նախագահական ժամկետի ավարտից հետո, հրաժարվի ինքնակամ հեռանալ։ Նրա խոսքերը փոխանցել է News Georgia-ն։
«Մենք պետք է զգուշացնենք Սալոմե Զուրաբիշվիլիին։ Շատ վատ պատկեր կլիներ, եթե ստիպված լինենք նրան ստիպողաբար դուրս հանել կեցավայրից և տեղափոխել ուղղիչ հիմնարկ»,- ասել է Կոբախիձեն։