27/12/2024 11:25
Եվրոպան պետք է պատժվի բոլոր հասանելի միջոցներով. Մեդվեդև
Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմի ավարտից հետո Եվրոպան պետք է պատժվի բոլոր հասանելի միջոցներով, գրել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Անհրաժեշտ է օգնել այնտեղ ցանկացած կործանարար գործընթացի՝ լինի ագրեսիվ անկարգություններ, թե վայրագություններ կատարող միգրանտների ամբոխ։ Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմի ավարտից հետո Մոսկվային անհրաժեշտ կլինի ներել թույլ երկրներին, անտեսել ԱՄՆ-ին և պատժել Եվրոպային»,- գրել է նա։