27/12/2024 15:16
Անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում
Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատներն այսօր փակել էին Բաղրամյան պողոտան։ Նրանց պահանջն էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպումը։
«Չի համաձայնվում, հրաժարվում է, երկու ամիս է՝ էսօր-էգուց է անում։ Որպես քնիչ հանձնաժողովի ղեկավարի լիքը հարցեր կան, խուսափում է»,-ասաց ծնողներից մեկը՝ հիշեցնելով, որ Քոչարյանը հայտարարել էր, որ հանձնաժողովն իր աշխատանքն ավարտել է։
«Ասեցին, փակվեց, գնաց հա՞, էլ հարց չկա հա՞»,-ասաց նա։
Ծնողը նշեց, որ այսօր պայմանավորվածություն կար․ «Եկել էինք 4 հոգով, որ հանդիպեինք։ Դե չի ուզում, թող չուզի»։