27/12/2024 13:34
9 միլիոն 338 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը, որը գտնվում է Աղավնաձորում, ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին
Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0.5 հեկտար մակերեսով հողամասը կամրացվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Գույքը պետությանն է վերադարձվել Հակակոռուպցիոն դատարանի վճռով։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյաբն ասաց, որ անտառածածկ տարածք է, որը 2007 թվականին անտառային ֆոնդից փոխադրվել է հանգստի համար նախատեսված հատուկ նշանակության հողերի կատեգորիա ու օտարվել է։
Ամրացումից հետո հողամասի հետագա տնօրինումը նախատեսվում է իրականացնել իր իրական նշանակությանը համապատասխան։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ հողմասի կադաստրային արժեքը մոտ 9 միլիոն 338 հազար դրամ է։