27/12/2024 19:54
Շանթ Սարգսյանը կիսում է առաջին հորիզոնականը Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ․ Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրվա արդյունքները
Նյու Յորքում դեկտեմբերի 26-ին մեկնարկել և մինչև դեկտեմբերի 31-ը ընթանալու են 2024 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:
Տղամարդկանց առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 8 շախմատիստներ՝ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը, Կարեն Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Էմին Օհանյանը։
Կանանց առաջնությում Հայաստանը ներկայացնում են 3 շախմատիստուհիներ՝ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրվա արդյունքները։
5 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը ունի 4.5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ:
3-րդ և 4-րդ խաղափուլերում Շանթ Սարգսյանը հաղթանակ է տարել Վասիլի Իվանչուկի և Անիշ Գիրիի նկատմամբ։
Տիգրան Պետրոսյանը և Կարեն Գրիգորյանը ունեն 3.5 միավոր, Զավեն Անդրիասյանը և Հայկ Մարտիրոսյանը ունեն 3 միավոր, Էմին Օհանյանը ունի 2.5 միավոր, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 2 միավոր:
Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 4 հնարավորից ունեն 2 միավոր, իսկ Մարիամ Մկրտչյանը ունի 1.5 միավոր:
Հաջորդ խաղափուլը կմեկնարկի դեկտեմբերի 27-ին՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին: