27/12/2024 13:26
Խնդրում եմ պարզեք՝ վարչապետի տիկինը կամ, իր ասելով՝ զուգընկերը, մինչև 2018թ.-ը միայնակ մայրության թոշակ ստացե՞լ է, թե՞ ոչ. Սրբազան (Տեսանյութ)
Խնդրում եմ պարզեք, վարչապետի տիկինը կամ, իր ասելով՝ զուգընկերը, մինչև 2018թ.-ը միայնակ մայրության թոշակ ստացե՞լ է, թե՞ ոչ. տարեվերջյան ասուլիսին լրագրողներին դիմելով՝ ասաց Բագրատ Սրբազանը։
Սրբազանն ասաց, որ իշխանությունները կեղծ նյութերով ու ստերով իրենց շարժումն ամեն կերպ փորձում են հեղինակազրկել։
«Իշխանությունները 10 ամիս շարունակ իրենց կեղծ լրատվամիջոցներով, ֆեյք նյուզերով, կեղծ պրոֆիլներով, մեդիամիջոցներով փորձում են հեղինակազրկել, և գիտենք՝ ովքեր են պահում դրանք և ինչպես են պահում։ Մեկը վարչապետի տիկինն է պահում, որ, վերջերս էլ իմացանք, որ տիկինը չի, մյուսը ԱԺ նախագահի տիկինն է պահում, էտ էլ չգիտենք՝ տիկի՞նն է, թե՞ տիկինը չի»,-ասաց նա։