28/12/2024 13:19
Ջինսե տաբատ կրելու համար Մագնուս Կարլսենը հեռացվել է շախմատի առաջնությունից
Շախմատի մեծ վարպետ Մագնուս Կարլսենին հեռացրել են Նյու Յորքում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունից, քանի որ նա 9-րդ տուրին ներկայացել է ջինսե տաբատով։
ՖԻԴԵ-ից նշել են, որ Կարլսենին տուգանել է 200 դոլարով։ Նրան հնարավորություն է տվել փոխվել ու ներկայանալ ճիշտ հանդերձանքով, ինչից աշխարհի առաջին համարը հրաժարվել է։
Կարլսենը պատմել է, որ մրցափուլից առաջ հանդիպում է ունեցել և ստիպված է եղել արագ փոխել հագուստը:
«Ես հագա վերնաշապիկ, բաճկոն և, ճիշտն ասած, նույնիսկ չմտածեցի ջինսե տաբատի մասին, նույնիսկ կոշիկներս չփոխեցի»,- ասել է Կարլսենը։
34-ամյա շախմատիստը հավելել է, որ չի բողոքարկելու որոշումը։