28/12/2024 15:30
Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության քաղաքականության՝ մարդիկ, օրինակ, կարող են բոյկոտել Հ1-ը․ Ռուբեն վարդապետ Զարգարյան (Տեսանյութ)
«Հանրային հեռուստաընկերությունը, որը պետական կառույց է, ոչ թե իշխանական, գործում է ոչ թե որպես պետական կառույց, այլ՝ իշխանական։ Եկեղեցի-պետություն տարանջատման տխրահռչակ սկզբունքն են առաջ տանում՝ մոռանալով, որ Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ծառայի, իսկ մեր հանրությունը մեծամասամբ բաղկացած է Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալներից, հետևաբար ,Հ1-ը չի կարող անտեսել այդ իրողությունը»,- «Հարցեր կան» հաղորդմանը նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Հանրության կողմից դիմադրություն չկա, դրա համար շարունակում են իրենց քաղաքականությունը. փոփոխության հասնելու համար հստակ նախաձեռնություններ են պետք. դիրքորոշում արտահայտելը կարող է դրսևորվել նաև բոյկոտի միջոցով՝ ի պատասխան Հանրայինի քաղաքականության՝ մարդիկ հրաժարվեն Հ1 նայել։
Հանրության մեծամասնությունը, որ ՀԱԵ հետևորդ է, իր քաղաքացիական դիրքորոշումը չի պայմանավորում նախ ՀԱԵ անդամ լինելու հանգամանքով, շատերն իրենց ներկայացնում են որպես ՀԱԵ անդամ, բայց դա միայն փաթեթավորում է, այնինչ դա պիտի դրսևորվի նախ գործով»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում