28/12/2024 15:58
Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգային, ինչպես նաև համագործակցության հարցեր։
Անդրադարձ է եղել Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի կործանմանը: Ֆիդանը Թուրքիայի անունից աջակցության պատրաստակամություն է հայտնել:
Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը։