29/12/2024 14:42
«Խորապես վշտացած ենք». ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք Հարավային Կորեայի «Մուան» միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգության՝ ինքնաթիռի կործանումից, որը խլել է շատ կյանքեր։ Մեր ցավակցությունն ու կարեկցանքն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- նշված է ԱԳՆ X-ի միկրոբլոգում։