29/12/2024 11:18
Վարչախումբը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շարունակում է ՌԴ-ի փոխարինումը Թուրքիայով. «ՀայաՔվե»
Վարչախումբը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շարունակում է ՌԴ-ի փոխարինումը Թուրքիայով, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «ՀայաՔվե նախաձեռնությունը։
«ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցված է, ՌԴ-ի հետ հարաբերությունները լարված են: ԱՄՆ նոր նախագահի ընտրությունից հետո այդ երկրի հետ գործակցությունն անորոշ վիճակում է:
Փաստացի, Հայաստանը կորցրել է ավանդական դաշնակցին, բայց Արևմուտքում նոր և վստահելի դաշնակից ձեռք չի բերել: ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ չեն անմիջականորեն պաշտպանելու Հայաստանը, արդյունքում մեր երկիրը հայտնվել է թուրքական մամլիչի տակ:
Այս ամենի հետևանքով Հայաստանի իշխող վարչախմբի ցանկացած գործողություն և խոսք տեղի է ունենում թուրքական պարտադրանքի ներքո»,- ասվում է հայտարարությունում։