30/12/2024 10:40
ՀՀ գոյությունը և Փաշինյանի իշխանությունը հականիշներ են, և քանի սրանք կան, մեր ինքնությունը վտանգված է. Աբրահամյան
Կարծում եմ` որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում, որ առաջիկայում էլ այս իշխանությունն իր ցանկացած զիջում ժողովրդին ներկայացնելու է որպես «պետական սահմանի ամրապնդում», «ինքնիշխանության վերականգնում» կամ «խաղաղության օրակարգի սահմանում», գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Որևէ մեկն այլևս չի կասկածում, որ սրանք հերթական նահանջի երգը երգելիս դա անելու են առանձնահատուկ հպարտությամբ ու լկտիությամբ:
Որևէ մեկն այլևս չի կասկածում, որ սրանք հերթական զիջումն անելիս խմբագրելու են երկրի քարտեզն ու խրոխտ հայտարարելու են, որ դա իրենց անձնական հաղթանակն է, եթե նույնիսկ այդ քարտեզում միայն Երևանը մնա:
Որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը սպասարկում է մի շահ, որն ակնհայտորեն հայ ժողովրդինը չէ:
Որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում (ոմանք դեռևս լուռ), որ փաշինյանական իշխանությունը լիակատար ձախողվել է և Հայաստանի անվտանգությունն ու դիմադրողականությունն ապահովելու մտադրություն չունի:
Հայաստանի գոյությունն ու փաշինյանական իշխանությունը հականիշներ են, և քանի սրանք կան, մեր ինքնությունը, արժեհամակարգն ու պետականությունը վտանգված են»: