30/12/2024 20:32
Իշխանությունը տարբեր շինծու գործերով շարունակում է սահմանափակել մարդկանց քաղաքական ազատությունները` անընդհատ հիշեցնելով, որ մեր երկրում օրենքները չեն գործում․ Աբրահամյան
«Տնային կալանքի մեջ գտնվող Արմեն Աշոտյանի հետ այս տարվա վերջին հանդիպումն ունեցա:
Մեր զրույցներն Արմենի հետ անվերջանալի են` վերջինիս չընդհատվող դիտարկում-խորհուրդներից մինչև արցախյան մեր լավ օրերի հիշողություններ-հետևություններով:
Բայց տարեվերջը ևս մեկ առիթ է հիշելու մեր բոլոր քաղբանտարկյալներին, որոնք 2024 թվականի ընթացքում, տարբեր կարգավիճակներով և հոդվածներով, փաշինյանական ոհմակի կողմից քաղաքական հետապնդման ենթարկվեցին:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից, Վազգեն Սաղաթելյանից, Նարեկ Սամսոնյանից, Նարեկ Մալյանից, Մամիկոն Ասլանյանից մինչև «Սրբազան շարժման» ընթացքում բերման ենթարկված, ազատազրկված բազմաթիվ քաղաքացիներ, որոնց մի մասին սահմանափակվեցին բերման ենթարկելով, իսկ շատերին` ձերբակալելով և կալանավորելով:
Ներողություն եմ խնդրում այն անձանցից, ում անուն, ազգանունով չեմ հիշատակում, իսկ նրանց թիվը բավականին մեծ է:
Թվում է, որ այս մարդկանց մի մասն ազատության մեջ է և ուրեմն ամեն ինչ կարգավորված է, իսկ իրականում լրիվ հակառակն է:
Իշխանությունը տարբեր շինծու գործերով շարունակում է հետապնդել և սահմանափակել նրանց քաղաքական ազատությունները` անընդհատ հիշեցնելով, որ մեր երկրում օրենքները չեն գործում, իսկ դատաիրավական համակարգը շարժվում է քաղաքական բուրգի վերևում գտնվողի Վոթսափի SMS-ներով:
Այս համատեքստում անգնահատելի է այն իրավապաշտպանների, փաստաբանների աշխատանքը, որն արվել է ոչ միայն 2024 թվականին, այլև այս իշխանության նախաձեռնած բռնապետական գործողությունների առաջին իսկ օրերից:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»: