30/12/2024 13:37
UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում
Կոնվերս Բանկը միացել է UBPAY միջազգային համակարգին, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել այդ համակարգով փոխանցումների իրականացումը Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև ստացումը մասնաճյուղերում և Converse Mobile հավելվածում:
Հավելվածի միջոցով՝ առանց Բանկ այցելելու, փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է.
Մուտք գործել արագ փոխանցումներ
Մուտքագրել փոխանցման կոդը, որը ուղարկողին է տրամադրվում գործարքի ժամանակ
Գումարի չափը
Արժույթը
Մուտքագրման հաշվեհամարը
Մանրամասն՝ այստեղ, 010-511-211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: