30/12/2024 13:34
Տիգրան Ավինյանը վճարել է 150 հազար դրամ տուրք՝ «Սիվիլնեթ»-ի դեմ հայցով
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վճարել է 150 հազար դրամ տուրք՝ «Սիվիլնեթ» լրատվականին առնչվող գործով։
Ավելի վաղ դատարանը հետ էր վերադարձրել Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ «Սիվիլնեթ»-ի՝ անհիմն համարելով պետական տուրքի համար արտոնություն տրամադրելու՝ Տիգրան Ավինյանի միջնորդությունը։ Քաղաքապետը հայցում պատճառաբանել էր, թե 150 հազար դրամ պետական տուրքը բավական մեծ գումար է և այն վճարելու դեպքում էական անհարմարություն կպատճառվի իրեն ու ընտանիքին։