30/12/2024 11:11
Բայդենը հունվարի 9-ը սգո օր է հայտարարել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2025 թվականի հունվարի 9-ը սգո օր է հայտարարել երկրի նախկին ղեկավար Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ։
Բայդենի հրամանի համաձայն՝ երկրի և արտերկրի պետական հաստատություններում 30 օրով կիջեցվեն ազգային դրոշները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը ցավակցություն էր հայտնել Քարթերի մահվան կապակցությամբ՝ նրան անվանելով «ականավոր առաջնորդ, պետական գործիչ և հումանիստ»։
Քարթերի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Վաշինգտոնում։