30/12/2024 14:07
«Բանակը տղայի կյանքում շատ մեծ դեր ունի, պատրաստ եմ լինել լավ առաջնորդ». Գոռն ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, որ ծառայի ՀՀ ԶՈՒ-ում (Տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում է ծառայում ժամկետային զինծառայող Գոռ Եղիազարյանը։
Գոռը Լոռու մարզից է։ Սովորում է ԱՄՆ-ում, սակայն վերադարձել է հայրենիք, որ ծառայության անցնի ՀՀ Զինված ուժերում։
Գոռն ու ընկերները զորամասում «Գրքի ընթերցման, լեզուների և ադրբեջանագիտական կենտրոն» են հիմնել, որը ծառայում է զինվորների ազատ ժամանակը կազմակերպելուն։ Գոռը ծառայակից ընկերներին սովորեցնում է անգլերեն խոսել։
«Հետաքրքրություն կա թե՛թուրքերեն, թե՛ադրբեջաներեն լեզուների հետ կապված, բայց մեծ է հետաքրքրությունը նաև անգլերենի նկատմամբ»,- պատմում է ժամկետային զինծառայողը։
Բանակը Գոռի կյանքում շատ բան է փոխել. ֆիզիկապես ավելի ուժեղ է դարձել, իսկ որ ամենակարևորն է՝ լավ առաջնորդ է դարձել։
«Պատրաստ եմ ապագայում իմ նախորոշված զորամասում լինել լավ առաջնորդ ու հմտորեն առաջնորդել իմ անձնակազմին»,- վստահեցնում է Եղիազարյանը։
«Բանակը տղայի կյանքում շատ մեծ դեր ունի, առաջին հերթին՝ տղան դառնում է տղամարդ»,- նշում է Գոռը։