30/12/2024 16:19
Արշակ Կարապետյանին ոչ թե բերման են ենթարկել Ռուսաստանի ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի. Աղբյուր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին ոչ թե բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի` հիմնված Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ստացված փաստաթղթերի վրա, այս մասին հայտնել են «Հայելի» մամուլի ակումբից։
«Կարճ ժամանակ անց Արշակ Կարապետյանը դուրս է եկել ոստիկանությունի։ Իր տպավորությամբ՝ ռուս իրավապահների մոտ իր դեմ Հայաստանում բացված քրեական գործերն առաջացրել են զարմանք և ծիծաղ։
Ուշագրավ է, որ այս գործերը բացվել են Արշակ Կարապետյանի կողմից Ալիևի ահաբեկչական ռեժիմին և Ադրբեջանի դեմ ուղղված հայտնի ուղերձից հետո, որտեղ նա բացահայտում է ադրբեջանական արտաքին քաղաքականության և Զինված ուժերի թերությունները»,- ասվում է հաղորդագրությունում։