30/12/2024 17:00
Երկիր մոլորակում ապրող մարդկանց թիվը 2024 թվականին ավելացել է մոտ 82 միլիոնով
Աշխարհում ապրող մարդկանց թիվը 2024 թվականին, նախորդ տարվա համեմատ, ավելացել է մոտ 82 միլիոնով։ Տվյալները հրապարակել է Գերմանիայի համաշխարհային բնակչության հիմնադրամը (Deutsche Stiftung Weltbev lkerung, DSW)։
Կազմակերպության գնահատականներով՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ աշխարհում կապրի 8,156 միլիարդ մարդ։
Բնակչության ամենամեծ աճը նկատվում է Աֆրիկայում։ Առաջիկա երկու տասնամյակում այս մայրցամաքում ապրող մարդկանց թիվը կարող է կրկնապատկվել, այդ մասին են վկայում DSW-ի հաշվարկները։
ՄԱԿ-ի գնահատականներով էլ՝ 2037 թվականին աշխարհում ապրող մարդկանց թիվն առաջին անգամ կարող է գերազանցել 9 միլիարդը։