30/12/2024 11:16
Վրաստանի շահերը երբեք փոխզիջման առարկա չեն լինի որևէ մեկի հետ հարաբերություններում. Բոչորիշվիլի
Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ երկրի շահերը երբեք փոխզիջման առարկա չեն լինի որևէ մեկի հետ հարաբերություններում, գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
«Ոչինչ չի կարող փոխվել մեր ցանկության մեջ, մեր ձգտումներում առ այն, որ Վրաստանի շահերը, անվտանգությունն ու կայունությունը, հնարավորինս պաշտպանված լինեն: Եթե ինձ ասեք, որ Վրաստանի շահը փոխզիջումն է, որին պետք է գնա կառավարությունը, նման փոխզիջումն անհնար կլինի»,- ասել է նա: