30/12/2024 10:23
Հերացու փողոցի և Մյասնիկյան պողոտայի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով Երևանի Հերացու փողոցի և Մյասնիկյան պողոտայի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք։
Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2025 թվականի հունվարի 7-ից։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: