02/01/2025 13:01
Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով
Հունվարի 1-ին վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ վիրավոր քաղաքացիներ կան։
Տեղում պարեկները եկեղեցու հարևանությամբ հայտնաբերել են 2 վիրավոր քաղաքացու՝ գետնին ընկած։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 17։00-ի սահմաններում դանակահարության հետևանքով «կրծքավանդակի աջ հետին կողմնային պատի կտրած, ծակած թափանցող վիրավորում, պնևմոթորակս, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Լևիկ Ստեփանյանը, «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, ձախ հետույքային շրջանի և ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած, ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 22-ամյա Արմեն Գինոսյանը և «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, կրծքավանդակի ձախ կողմնային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 25-ամյա Արման Աբրահամյանը։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 24-ամյա Սմբատ Առաքելյանի, Արմեն և Արման Գինոսյանների, մի կողմից Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Ալբերտ Սայանի, հիվանդանոց տեղափոխված Լ․ Ստեփանյանի, Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Վարդան Կարապետյանի և 24-ամյա Մարտին Անտոնյանի միջև, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է փոխադարց հարվածների՝ իրար տալով հայհոյանքներ, ինչի հետևանքով ստացված օպերատիվ տեղեկություններով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը իր մոտ եղած սուր կտրող, ծակող առարկայով հարվածել է Արմեն Գինոսյանին, իսկ վերջինն էլ հարվածել է Լ․ Ստեփանյանին։ Մյուս վիրավորը ում հարվածից է վիրավորում ստացել՝ պարզվում է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։