03/01/2025 12:14
Մոլդովայում առաջարկել են արգելք սահմանել որոշ երկրների, այդ թվում ՀՀ-ի և ՌԴ-ի ավիաընկերությունների գործունեության համար
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունն առաջարկում է արգելք սահմանել մի քանի երկրների, այդ թվում Ռուսաստանի և Հայաստանի ավիաընկերությունների գործունեության համար։ Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն։
Համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել։
Ցուցակում ընդգրկված են ավիաընկերություններ ավելի քան 20 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, Աֆղանստանից, Ղրղզստանից, Տանզանիայից, Կոնգոյից, Իրանից, Լիբիայից և Սուդանից։
Ըստ հրապարակման, հայաստանյան ավիաընկերություններից արգելքի տակ կհայտնվի FlyOne Armenia-ն, ինչպես նաև նույն խմբից հենց մոլդովական FlyOne-ը: