03/01/2025 12:43
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում ողբերգության կապակցությամբ
Նոր Օռլեանում իրադարձությունների կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ին։
«Սրտի ցավով տեղեկացանք Նոր Օռլեանում ողբերգական իրադարձությունների մասին։ Դատապարտում ենք բռնության գործողությունները և խորին ցավակցություն ենք հայտնում զոհերի հարազատներին և ԱՄՆ կառավարությանը»,-նշված է ՀՀ ԱԳՆ X-ի էջում:
Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկի մոտ կրակոցներ են հնչել։ Նշվում է, որ 10 մարդ վնասվածքներ է ստացել։
Դա ԱՄՆ-ում մեկ օրում երրորդ ահաբեկչությունն է։ Նոր Օռլեանում մեքենան մխրճվել էր բազմության մեջ, ինչի հետևանքով 15 մարդ մահացել է, 35-ը՝ վնասվածքներ ստացել։
Լաս Վեգասում էլ «Tesla Cybertrack» է պայթել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, 7-ը՝ վիրավորվել։