03/01/2025 15:38
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանի՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ
ՀՀ ԱԳՆ-ից շնորհավորել են Լեհաստանի արտաքին գործերի նախարարության գործընկերներին՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ։
«Ակնկալում ենք սերտ համագործակցություն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ շրջանակներում՝ Հայաստան- Եվրամիություն հավակնոտ օրակարգի հետագա առաջխաղացման համար: Մենք բարձր ենք գնահատում Հունգարիայի 2024 թվականի նախագահությունը՝ Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր հանգրվանին հասնելու գործում», - նշված է գերատեսչության X-ի էջում։